Բելգիան հայտարարել է Ֆրանսիայի հետ իր սահմանին ժամանակավոր անձնագրային վերահսկողության միջոցներ սահմանելու մասին՝ փորձելով կասեցնել Կալեի «Ջունգլի» ճամբարից եկող միգրանտների հոսքը:
Բելգիայի ՆԳՆ Ժան Ժամբոնը տեղեկացրել է, որ ոստիկանության մինչև 290 աշխատակիցներ կտեղաբաշխվեն սահմանին: «Մենք տեղեկացրել ենք Եվրահանձնաժողովին, որ ժամանակավորապես կշեղվենք Շենգենյան գոտու կանոններից»,- նշել է Ժամբոնը:
Մինչդեռ Ֆրանսիայի դատարանը շարունակում է Կալեի ճամբարից հազարավոր միգրանտների վտարման՝ կառավարության ծրագրերի օրինականության վերաբերյալ հայցի քննությունը: