Թբիլիսիի երթուղային տաքսիների ուղևորները կարող են օգտվել անվճար Wi-Fi-ից, եթե պիլոտային ծրագիրը հաջողությամբ պսակվի:
«Մեզ դիմել էր երիտասարդների խումբ և հայտնել, որ ունեն ստարտափ և պատրաստվում են հանրային տրանսպորտում տեղադրել Wi-FI ցրիչներ: Սակայն, սկզբում նրանց անհրաժեշտ է փորձնական ծրագիր: Մեր ղեկավարությունը՝ երկրում գործարարության զարգացման համար, բնականաբար, չի մերժել երիտասարդներին»,- հայտնել է «Թբիլիսիի միկրոավտոբուսներ» ընկերության ներկայացուցիչը:
Վրացական «Wifisher» կազմակերպությունը պատրաստվում է 40 000 լարի ներդնել Թբիլիսիում գործող շուրջ 2000 երթուղային տաքսիներում` գովազդային ալիք ունենալու նպատակով: Նոր ծառայությունն ինտերնետային ընկերություններին հնարավորություն կտա ինտերնետային գովազդային վահանակներ տարածել, որոնց հետևելով` ուղևորը հնարավորություն կստանա օգտվել գերարագ ինտերնետ ծառայությունից:
Հաջողության դեպքում նախատեսվում է ծրագիրը գործարկել նաև Հայաստանում և Էստոնիայում: