Սահմանին նկատվել է լարվածության աճ. ԼՂՀ ՊՆ

09:53     25 փետրվարի, 2016

Փետրվարի 24-ին և լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին նկատվել է լարվածության աճ:

Նշված ժամանակահատվածում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1700 կրակոց:

Ինչպես տեղեկացում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի սադրիչ գործողություններին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել շփման գծի ողջ երկարությամբ մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:


© armedia.am