Ֆրանսիայի իշխանությունները ամերիկյան Google ինտերնետ հսկայից պահանջել են վճարել 1.6 մլրդ եվրո՝ որպես փոխհատուցում չվճարված հարկերի համար, հայտնում է BBC-ն:
Նշվում է, որ Google-ի ղեկավարությունը մտադիր է Ֆրանսիայի իշխանությունների հետ քննարկել վճարման պայմանները և հնարավոր է՝ արդյունքում վճարի գումարի միայն մի մասը:
Ավելի վաղ Google-ը համաձայնել էր վճարել 130 մլն ֆունտ (181 մլն դոլար) հարկային փոխհատուցում բրիտանական իշխանություններին: