Բուլղարիայի սահմաններն այսուհետ կպաշտպանեն երկրի ռազմական ուժերը

19:24     25 փետրվարի, 2016

Փետրվարի 25-ին Բուլղարիայի խորհրդարանը շարունակվող միգրացիոն ճգնաժամի համատեքստում հաստատել է երկրի ռազմական ուժերի ներկայության կարևորությունը սահմանները պաշտպանելու գործում :

Օրենսդրական փոփոխությունն անցել է միաձայն բոլոր 137 օրենսդիրների կողմից,  հաղորդում է Sputnik News-ը ՝ հղում կատարելով Sofia Globe լրատվական կայքին:

Սպասվում է, որ Բուլղարիայի կառավարությունը շուտով հանձնարարականներ կտա ռազմական ուժերին և  կորոշի, թե որքան գումար պետք է հատկացվի վերջիններիս մասնակցությունը սահմանամերձ գոտիները  վերահսկելու գործում ապահովելու համար:

Ինչ վերաբերում է  պաշտպանության նախարարությանն, ապա ակնկալվում է, որ վերջինս կսահմանի, թե ուժի կիրառման ինչ ձևեր են թույլատրվելու սահամններում գործողություններ իրականացնելիս:  


© armedia.am