ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ պատրաստվում է մասնակցել Խոջալուի դեպքերի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին:
«Ես պատրաստվում եմ այցելել Խոջալուի ողբերգության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին: Մենք սգում ենք հակամարտության բոլոր զոհերին և առաջ կշարժվենք դեպի հակամարտության խաղաղ կարգավորմանը», - գրել է Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում: