Մարտի 1-ին Մոգերինին կայցելի Հայաստան

11:21     26 փետրվարի, 2016

Մարտի 1-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ ‪Նալբանդյան‬ի հրավերով Եվրոպական միության միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա ‪‎Մոգերինի‬ն կայցելի Հայաստան:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, Ֆեդերիկա Մոգերինիին կընդունի Հանրապետության Նախագահ Սերժ‪ Սարգսյան‬ը:

Մարտի 1-ին կկայանան Հայաստանի արտգործնախարարի և ԵՄ բարձր ներկայացուցչի բանակցությունները և համատեղ մամլո ասուլիսը:


© armedia.am