Սիրիական ընդդիմության Բանակցությունների հարցերով բարձրագույն կոմիտեն ուրբաթ հայտարարել է, որ 97 ընդդիմադիր խմբավորում համաձայնվել են դադարեցնել ռազմական գործողությունները, հայտնում է համաարաբական Al Arabia հեռուստաընկերությունը:
Երկուշաբթի ԱՄՆ-ը և Ռուսաստանը Սիրիայում փետրվարի 27-ից կրակի դադարեցման մասին համաձայնագիր են ստորագրել, սակայն այն չի տարածվի ՄԱԿ-ի կողմից ահաբեկչական ճանաչված կազմակերպությունների վրա: