Սլովենիան, Ավստրիան, Մակեդոնիան, Սերբիան և Խորվաթիան պայմանավորվել են սահմանափակել Բալկաններով անցնող միգրանտների թիվը՝ հասցնելով օրական մինչև 580 մարդ: Այս մասին հայտնել են Սլովենիայի ոստիկանական պաշտոնյաները:
Ոստիկանության հայտնած տեղեկության համաձայն՝ այս թիվը (մինչև 580) թույլ կտա վերահսկել յուրաքանչյուր փախստականի շարժը, որն էլ համապատասխանում է Շենգենյան համաձայնագրի պահանջներին, հայտնում է BBC- ն՝ հղում կատարելով Ռոյթեր գործակալությանը: