Սաուդյան Արաբիան հրադադարի խախտման դեպքում սպառնում է «պլան Բ»-ով

20:06     28 փետրվարի, 2016

Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադել ալ-Ջուբեյրը հայտարարել է, որ ռուսական և սիրիական ռազմական ինքնաթիռները խախտել են հրադադարի ռեժիմը: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Reuters-ին:

«Եթե Դամասկոսն ու նրա մրցակիցները լրջորեն չվերաբերեն հրադադարի ռեժիմին, ապա Սիրիայի համար կա «պլան Բ» »,- նշել է ալ-Ջուբեյրը՝ չմանրամասնելով, թե ինչ ի նկատի ունի՝ միայն ավելացնելով. «Բաշարը տեղ չունի Սիրիայում»:


© armedia.am