Օսկարի 88-րդ մրցանակաբաշխության ժամանակ Լեոնարդո Դի Կապրիոն՝ «Փրկվածը» ֆիլմում կատարած գլխավոր դերի համար հաղթող է ճանաչվել «Տարվա լավագույն դերասան» անվանակարգում:
Նախկինում նա արդեն 5 անգամ առաջադրվել էր այս անվանակարգում, սակայն դեռևս ոչ մի անգամ հաղթող չէր ճանաչվել: