Շվեյցարացիները դեմ են միգրացիոն օրենքների խստացմանը

19:05     29 փետրվարի, 2016

Շվեյցարիայի բնակիչները համազգային հանրաքվեում դեմ են քվեարկել օրինազանց միգրանտների երկրից արտաքսելու մասին օրինագծին, տեղեկացնում է Интерфакс-ը:

Շվեյցարիայի ժողովրդական կուսակցության նախաձեռնած այդ օրինագծի համաձայն երկրից արտաքսվում են ոչ միայն ծանր հանցանք կատարած միգրանտները, այլ նաև վերջին 10 տարվա ընթացքում երկու անգամ թեթև օրինախախտում կատարած միգրանտները:


© armedia.am