ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Երվանդ Զախարյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնից:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Հանրապետության ղեկավարի մեկ այլ հրամանագրով, Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահի տեղակալի պաշտոնից ազատվել և ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար է նշանակվել Լևոն Յոլյանը: