ԱՄՆ պետդեպարտամենտը հայրենակիցների համար նախազգուշացում է տարածել Թուրքիա ուղևորությունների վտանգավորության վերաբերյալ։
Կապված վերջին ահաբեկչությունների և միջազգային ու տեղի խմբավորումների կողմից սպառնալիքի մակարդակի աճի հետ՝ ամերիկացիները պետք է չափազանց զգույշ լինեն Թուրքիայում շրջագայության ժամանակ։
«Պետդեպը ԱՄՆ քաղաքացիներին կոչ է անում խուսափել Թուրքիա ուղևորություններից»,- ասվում է պետդեպի տարածած հայտարարության մեջ։