Ասադն ընդդիմադիրներ խմբավորումների գրոհայիններին համաներում է առաջարկել

18:17     1 մարտի, 2016

Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ընդդիմադիր խմբավորումների գրոհայիններին համաներում և խաղաղ կյանք վերադառնալու հնարավորություն է առաջարկել։ Այս մասին նա հայտարարել է գերմանական հեռարձակող ARD կորպորացիայի հետ հարցազրույցում։

«Պետք է վայր դնել զենքը, եթե ցանկանում եք մասնակցել քաղաքական օրակարգին։ Ամենակարևորն այն է, որ նրանք, որպես քաղաքացի, իրավունք չունեն վազել ինքնաձիգով ու այն ուղղել մարդկանց կամ նրանց ունեցվածքի վրա,  ինչը բխում է նաև սիրիացի ժողովրդի շահերից և համապատասխանում է օրենքին»,-ասել է Ասադը:


© armedia.am