Վիկտոր Յանուկովիչը մտադիր է վերադառնալ Ուկրաինա

21:46     1 մարտի, 2016

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը, ով հեռացել է երկրից Մայդանից հետո, մտադիր է վերադառնալ երկիր և իր պաշտոնին: Այդ մասին հայտարարել է նրա փաստաբանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Նա մտադիր է վերադառնալ Ուկրաինա, և դրա համար կձեռնարկվեն անհրաժեշտ իրավական քայլերը: Յանուկովիչը վայր չի դրել նախագահի լիազորությունները և չի հրաժարվել իշխանությունից: Նրա հեռացման գործընթացն իրականացվել է Ուկրաինայի Սահմանադրության կոպիտ խախտմամբ»,- ասել է փաստաբանը:

Նրա խոսքերով, Յանուկովիչը չի գտնվում միջազգային հետաքննության մեջ, սակայն Ուկրաինա վերադառնալ այս պահին չի կարող: 


© armedia.am