Սուպեր երեքշաբթի. Թրամփը և Քլինթոնը հաղթում են

09:51     2 մարտի, 2016

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների ընտրարշավի կենտրոնական և կարելի է ասել ամենակարևոր իրադարձությունը՝ Սուպեր երեքշաբթին, որևէ անակնկալ չմատուցեց: Ինչպես և սպասվում էր, ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող միլիարդատեր հանրապետական Դոնալդ Թրամփը և նախկին պետքարտուղար, դեմոկրատ Հիլարի Քլինթոնը նախնական ընտրություններում (փրայմերիզ) առաջատարներն են: 

Այսպես, նախնական տվյալներով՝ Նյու Հեմփշիրում, Հարավային Կարոլինայում և Նևադայում հաղթանակից հետո, այժմ Թրամփը հաղթում է այնպիսի կարևոր նահանգներում, ինչպիսիք են Ջորջիա, Ալաբամա, Թենեսի, Վիրջինիա նահանգները, ինչպես նաև Մասաչուսեթսում և Արկանզանսում: 

Դեմոկրատական կուսակցության փրայմերիզում Հիլարի Քլինթոնը հաղթում է Ջորջիա, Վիրջինիա, Ալաբամա, Թենեսի, Արկանզաս, Մասաչուսեթս և Տեխաս նահանգներում:

Սուպերերեքշաբթիի հարաբերական անհաջողակ կարելի համարել հանրապետական Մարկո Ռուբիոյին, ում կուսակցական վերնախավը դիտարկում է որպես Թրամփի հիմնական այլընտրանք, սակայն նա հաղթել է միայն Մինեսոտա նահանգում:


© armedia.am