Իրաքում ԻՊ-ի կողմից հիմնահատակ ավերվել է Սբ. Աստվածածին հայկական եկեղեցին (լուսանկարներ)

13:37     2 մարտի, 2016

Իրաքի Սինջար բնակավայրում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին հայկական եկեղեցին հիմնահատակ ավերվել է։ Այս մասին հայտնում է է «Արևելքը»՝ հղում անելով Էրբիլի աղբյուրներին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ վերջերս եկեղեցու մոտ հայտնաբերվել են տասնյակ մարդկանց կմախքներ, և ենթադրվում է, որ դրանք պատկանել են շրջանում ապրած եզդիներին։ 

Հաղորդվում է, որ բնակավայր ԻՊ ահաբեկչական խմբավորման մուտք գործելուց հետո տեղի հայ բնակիչները հեռացել են։ Սինջարը համարվում է Իրաքում եզդի համայնքի հիմնական կենտրոնը։

 

 


 



© armedia.am