Անձնագրային և վիզաների վարչության Երևանի Մաշտոցի բաժինը ողջ կազմով ազատվել է աշխատանքից

13:58     2 մարտի, 2016

Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով` ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Երևանի Մաշտոցի բաժինն իր ողջ կազմով ազատվել է աշխատանքից:  Պաշտոնանկ են արվել բաժնի ղեկավարն ու բոլոր ենթակաները:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Պատճառը ոստիկանական համակարգում իրականացվող բարեփոխումներն են:


© armedia.am