Սիրիայում ձերբակալել են ՍՈւ-24-ի ռուս օդաչուին սպանած թուրքին

21:13     2 մարտի, 2016

Սիրիայի կառավարական ուժերը բռնել են 2015 թվականի նոյեմբերին թուրք-սիրիական սահմանին թուրքական օդուժի կողմից խոցված ռուսական ՍՈւ-24 ինքնաթիռի օդաչուներից մեկին սպանած թուրք գրոհայինին:

Այս մասին հաղորդում է ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Haber7» լրատվական կայքին:  

Դեռևս մանրամասն տեղեկություններ չեն հաղորդվում թուրք զինյալի ինքնության և ձերբակալման հանգամանքների մասին:


© armedia.am