ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը հաքերներին առաջարկել է հարձակում իրականացնել իր ինտերնետ-ռեսուրսների վրա՝ կիբերանվտանգությունը ստուգելու և բարելավելու նպատակով:
Նշվում է, որ «Ջարդի՛ր Պենտագոնը» (Hаck the Pentagon) նախաձեռնությանը կարող են մասնակցել ԱՄՆ-ի քաղաքացիություն և «մասնագիտական փորձ» ունեցող հաքերները: Ծրագիրը կմեկնարկի ապրիլին:
Վերջին տարիներին Պենտագոնը բազմիցս հաքերների զանգվածային հարձակման զոհ է դարձել, որոնցից ամենամեծը եղել է 2014 թվականի վերջին: