Ֆրանսիայում միգրանտները կարել են իրենց բերաններն ի նշան բողոքի

22:45     3 մարտի, 2016

Իրանցի ութ փախստականներ կարել են բերանները՝ բողոքելով Ֆրանսիայի Կալե քաղաքում միգրանտների ճամբարը փակելու դեմ:

Համաձայն կամավորականների միավորման ներկայացուցիչների, որոնք ականատես են եղել պատահածին, միգրանտները որոշել են բերանները կարել այն բանից հետո, երբ նրանց վրանը տարհանել են:

Դժգոհող փախստականները կարած բերաններով և մեծ պաստառներով անցել են ճամբարի տարածքով մեկ:


© armedia.am