Վլադիմիր Գասպարյանը պաշտոնանկ է արել Երևանի փոխոստիկանապետին

18:28     3 մարտի, 2016

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Արմեն Գարբուզյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: 

Նշենք, որ երեկ Վլադիմիր Գասպարյանի հրամանով` աշխատանքից ազատվել էր ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Երևանի Մաշտոցի բաժինն՝ իր ողջ կազմով:  


© armedia.am