«Իսլամական պետության» հերթական դահիճը տասներկուամյա աղջնակ է

10:00     4 մարտի, 2016

Իրաքում ԻՊ ահաբեկչական խմբավորումը հինգ կանանց է մահապատժի ենթարկել, որոնց դահիճը եղել է ընդամենը տասներկուամյա մի աղջիկ, ում Ջիհադի Ջեյն են կոչում և նմանեցնում ԻՊ ամենադաժան դահիճ Ջիհադի Ջոնին։

Հինգ կանանց թվում եղել է բժիշկ, ով հրաժարվել է բուժել ավիահարվածներից վիրավորված զինյալներին։ Սա առաջին մահապատիժն է, որն աղջիկ երեխա է իրականացրել։


© armedia.am