Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հայտարարել է, որ իր երկրի միջուկային զենքը պետք է պատրաստ լինի կիրառման ցանկացած պահի՝ փոխանցում է Interfax-ը։
Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալության փոխանցմամբ՝ երկրի զինվորական ղեկավարությանը նա հրամայել է վերանայել ռազմական դոկտրինան՝ կանխարգելիչ հարված հասցնելուն պատրաստ լինելու համար։
Ելույթ ունենալով վարժանքների ժամանակ՝ Կիմ Չին Ինն ասել է, որ թշնամիները սպառնում են Հյուսիսային Կորեայի գոյությանը։ «Մենք պետք է պատրաստ լինենք կիրառելու միջուկային զենքը ցանկացած պահի», - նշել է Կիմ Չին Ինը: