Իրադրությունն առաջնագծում. սահմանին նկատվել է լարվածության աճ

10:50     4 մարտի, 2016

Մարտի 3-ին և լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին նկատվել է լարվածության աճ:

Նշված ժամանակահատվածում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1800 կրակոց:

Բացի վերոնշյալից, սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ՀԱՆ-17 տիպի նռնականետ (3 արկ):

Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

 

 


© armedia.am