2015-ին ՄԱԿ-ի խաղաղապահների դեմ առաջադրվել է սեռական բռնության 69 մեղադրանք

13:16     4 մարտի, 2016

2015 թվականին ՄԱԿ-ի խաղաղապահների դեմ առաջադրվել է սեռական բռնության 69 մեղադրանք:  Ինչպես ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հաշվետվությունում, այդ մեղադրանքների 1/3-ը վերաբերում է Կենտրոնական-աֆրիկյան Հանրապետությունում ՄԱԿ-ի խաղաղարար առաքելությանը։

Հաշվետվությունում նշվում է, որ նման մեղադրանքների թիվը 2014 թվականին քիչ է եղել(52)։

Զեկույցում հաղորդվում է, որ մեղադրանքներն առաջադրվում են 10 տարբեր առաքելությունների խաղաղապահների, կամավորների ու միջազգային ոստիկանության ծառայողների դեմ։

ՄԱԿ-ի ներկայացուցիչները հայտնում են, որ առաջին անգամ կհրապարակվեն բոլոր երկրների անվանումները, որոնց խաղաղապահները մեղադրվում են սեռական հանցագործությունների մեջ։

 


© armedia.am