Հայտնի դերասան և հասարակական ակտիվիստ Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որտեղ նշել է մեզ սպասվող լավ իրադարձություների մասին:
Գյումրիի անօթևան 13 ընտանքիներն բնակարանով ապահովելու նախաձեռնությանը միացել են Շառլ Ազնավուրը, Սերժ Թանկյանը և Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստները: Վերջիններս տրամադրելու են շապիկներ իրենց ստորագրություններով, որոնք Երևանում բարեգործական աճուրդի միջոցով կվաճառվեն:
Հայկ Մարությանը (Կարգին Հայկոն) նշում է, որ դրամահավաքը շարունակվում է, և բացի այդ, առջևում ևս մի քանի բարի լուր կա, որոնց կտեղեկանանք առաջիկա օրերին:
Դրամահավաքին մասնակցելու համար գումար կարող եք փոխանցել սույն բանկային հաշվեհամարին՝ հետևյալ տվյալներով. 220061854463000- Acba Credit Agricole Bank, Հայկ Բարսեղյան, SWIFT CODE: AGCAAM22: