Իրաքի հյուսիսում՝ Էրբիլ քաղաքի շրջանում, ամերիկյան ռազմական ինքնաթիռ է կործանվել, հայտնում է Reuters-ը:
Անձնակազմի բոլոր անդամները ողջ են, նրանք ստացել են տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ:
ԱՄՆ պաշտպանության նախարարությունում հայտնել են, որ կործանման պատճառը տեխնիկական է: Ներկա պահին պարզվում են պատահարի մանրամասները: