Կիմ Չեն Ընը հայտարարել է միջուկային մարտագլխիկների փոքրացման մասին

12:11     9 մարտի, 2016

Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը հայտնել է, որ իր երկրի մասնագետներին հաջողվել է փոքրացնել միջուկային մարտագլխիկների չափը, ինչի արդյունքում դրանք այլևս համատեղելի են բալիստիկ հրթիռների հետ:

 «Միջուկային մարտագլխիկները փոքրացման ճանապարհով բերվել են այնպիսի ստանդարտների, որոնք թույլ են տալիս այդ մարտագլխիկները կիրառել բալիստիկ հրթիռների համար»,- Հյուսիսային Կորեայի առաջնորդի խոսքերը մեջբերում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը:

 Հիշեցնենք, որ ավելի վաղ Կիմ Չեն Ընը հրամայել էր ամբողջական պատրաստության բերել երկրի միջուկային զինանոցը։


© armedia.am