Քեմերոնը հայտարարել է, որ ԵՄ կազմից երկրի դուրս գալու դեպքում հրաժարական չի տա

19:03     9 մարտի, 2016

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյիդ Քեմերոնը հայտարարել է, որ հրաժարական չի տա, եթե բրիտանացիները հանրաքվեին ԵՄ-ից երկրի դուրս գալու օգտին քվեարկեն, հաղորդում է РИА Новости-ն:

Խորհրդարանականներից մեկի պահանջին՝ ասել, թե արդյոք նա իր պաշտոնից հրաժարական կտա ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու դեպքում, Քեմերոնը պատասխանել է մեկ բառով՝ «Ո՛չ»:

Քեմերոնը ԵՄ-ում Մեծ Բրիտանիային հատուկ կարգավիճակ տրամադրելու մասին պայմանավորվածության հասնելուց հետո հայտարարել է, որ բրիտանացիներին կքարոզի Եվրամիության կազմում երկրի մնալու օգտին։

ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության շուրջ հանրաքվեն կկայանա հունիսի 23-ին: 


© armedia.am