Մարտի 8-ին Բահրեյնում Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) անդամ երկրների առաջնորդների մասնակցությամբ տեղի ունեցած նիստի ժամանակ որոշում է կայացվել փակել Թուրքիայում, Հարավային Սուդանում, Հարավաֆրիկյան հանրապետությունում և Մալթայում գտնվող ԱՊԼ գրասենյակները: Այս մասին հաղորդում է ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Gazetevatan» թերթին:
Նշվում է, որ որոշման նախագիծը ներառվել է ԱՊԼ-ի անդամ-երկրների արտգործնախարարների ժողովի օրակարգում: Գրասենյակների փակման դրդապատճառների վերաբերյալ ոչ մի մանրամասներ չեն հաղորդվում: