ԻՊ շուրջ 20 հազար գրոհայինի անձնական տվյալները հայտնվել են ԶԼՄ-ներում

12:13     10 մարտի, 2016

Բրիտանական Sky News ալիքը հայտնել է, որ ստացել է փաստաթղթերի հասանելիություն, որոնք պարունակում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 22 հազար գրոհայինների անձնական տվյալներ: Նշվում է, որ փաստաթղթերը պարունակում են ջիհադականների հասցեներ, հեռախոսահամարներ, ինչպես նաև նրանց ընտանիքների մասին տեղեկություններ: Նրանց մեծ մասը Արևմտյան Եվրոպայի և ԱՄՆ-ի քաղաքացիներ են:

Ընդհանուր առմամբ ցուցակում ներառված են 51 երկրների քաղաքացիներ, ովքեր խմբավորմանն անդամակցելու համար ստիպված է եղել հայտնել անձնական տեղեկություն` պատասխանելով 23 հարցերի: Այս փաստաթղթի թվային տարբերակը հեռուստաալիքին է փոխանցել խմբավորման նախկին անդամներից մեկը, ով նշել է, որ ԻՊ-ն այլևս չի առաջնորդվում իսլամական կարգերով:


© armedia.am