ՌԴ Պետդումայի խոսնակը աշխատանքային այցով կժամանի Հայաստան

14:42     10 մարտի, 2016

Ռուսաստանի դաշնության Պետական Դումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը մարտի 11-12-ը աշխատանքային այցով կժամանի Հայաստան, տեղեկացնում է Պետդումայի մամուլի ծառայությունը:

«Ռուսաստանի Պետական Դումայի խոսնակ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի նախագահ Սերգեյ Նարիշկինը աշխատանքային այց կկատարի Հայաստանի հանրապետություն, որի ժամանակ կմասնակցի ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի աշխատանքներին», - ասվում է հայտարարությունում:


© armedia.am