ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության համար դեռ պետք է լուծել Կիպրոսի խնդիրը. Մերկել

09:27     12 մարտի, 2016

ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունները դեռ շատ երկար ժամանակ են պահանջում, քանի դեռ չի լուծվել Հյուսիսային Կիպրոսի կարգավիճակի հարցը: Այս մասին գերմանական Berliner Zeitung թերթին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

«Թուրքիան ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկիր է։ Անդամակցության գործընթացը տարվում է որոշակի արդյունքով։ Մենք հեռու ենք նրանից, որ ավարտենք բանակցությունների էական փուլերը։ Օրինակ՝ լուծված չէ Կիպրոսի հարցը։ Այդ ամենը պահանջում է շատ ժամանակ», - նշել է Մերկելը։


© armedia.am