Պան Գի Մունն առաջին անգամ պաշտոնական այցով կժամանի Վրաստան

11:50     12 մարտի, 2016

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը պաշտոնական այցով կժամանի Վրաստան։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի առաջին փոխարտգործնախարար Դավիթ Զալկալիանին։

Նրա խոսքերով, դա կլինի Պան Գի Մունի պաշտոնական առաջին այցը Վրաստան, մինչ այս նա երկրում գտնվել է տարանցիկ այցով: 

Ներկա դրությամբ դեռ հայտնի չէ այցի ժամկետի մասին ստույգ տեղեկատվություն։ «Դա աշխատանքային գործընթաց է, և մոտ ապագայում մենք կիմանանք այդ այցի մանրամասները», նշել է Զալկալիանին՝ ընդգծելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Վրաստան այցի կարևորությունը։


© armedia.am