Թուրքիան մտադիր չէ կանգ առնել. քրդերի դեմ պատերազմը շարունակվում է

12:15     12 մարտի, 2016

Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան հայտարարել է երկրի հարավ-արևելյան 3 շրջաններում Քրդիստանի աշխատավորական կուսակցության(PKK) զինյալների դեմ նոր գործողություններ սկսելու մասին, հայտնում է Hurriyet Daily News-ը:

Նա նշել է, որ  «ութ շրջաններ մաքրվել են ահաբեկիչներից, սակայն դա ամենը չէ»: «Մենք պատրաստվում ենք այնտեղ գործողություններ սկսել անհրաժեշտ նախապատրաստություններից հետո»,- ասել է Ալան:

Քուրդ իրավապաշտպաններն ահազանգում են, որ շրջաններում անվտանգության ապահովման պատրվակով թուրքական իշխանությունները սպանում են տեղի քրդերին:

 


© armedia.am