Գերմանիայում պատանի փախստականը դուրս է ցատկել գնացքից` Իտալիա արտաքսումից խուսափելու նպատակով

13:03     13 մարտի, 2016

Գերմանիայի Մյունխեն քաղաքում տասնյոթամյա փախստականն իրեն  նետել է ընթացքի մեջ գտնվող գնացքից` փորձելով փրկվել սահմանապահներից և մահացել է` երկաթուղային գծերին բախվելով:

Բանն այն է, որ փաստաթղթերի ստուգման ժամանակ ոստիկանությունը նկատել է գնացքի նստարանների տակ թաքնվող պատանուն, ով ներկայացրել է Ավստրիայում ստացած փաստաթղթերը, որոնցից մեկում նշվում էր, որ իրեն փախստականի կարգավիճակ է շնորհվել, իսկ մյուսով նրան արտաքսում էին Իտալիա:

Ըստ վկաների` ոստիկանները պատանուն խնդրել են սպասել միջանցքում, իսկ վերջինս օգտվելով հնարավորությունից անմիջապես դուրս է նետվել պատուհանից:


© armedia.am