Մարկո Ռուբիոն հաղթել է Վաշինգթոնում կայացած կոկուսներում

15:30     13 մարտի, 2016

ԱՄՆ նախագահի թեկնածու Մարկո Ռուբիոն Կոլումբիայի շրջանում հաղթել է հանրապետական կուսակցության ակտիվիտների շրջանում կայացած ընտրություններում:

Ֆլորիդայի նահանգից ընտրված սենատորի համար սա երրորդ հաղթանակն է։ Ավելի վաղ նա հաղթել էր Պուերտո Ռիկո եւ Մինեսոթա նահանգներում:

ԱՄՆ մայրաքաղաքում քվեարկության ժամանակ Ռուբիոն ստացել է Հանրապետական կուսակցության 10 պատվիրակների աջակցությունը։ Երկրորդ տեղը 9 ձայնով զբաղեցրել է Օհայոյի նահանգապետ Ջոն Քասիչը։


© armedia.am