Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Շըրնաք քաղաքի կենտրոնում հայտարարվել է քսանչորսժամյա պարետային ժամ, հաղորդում է Sputnik News-ը:
Ավելի վաղ Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալանը հայտնել էր, որ շուտով Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ երկրի երեք շրջաններում (Յուքսեքօվա, Շըրնաք և Նուսայբին) սկսվելու են նոր գործողություններ:
Յուքսեքօվայում ու Նուսայբինում պարետային ժամը տեղական իշխանությունների կողմից սահմանվել է կիրակի օրը, իսկ Շըրնաքում պարետային ժամը կսկսի գործել մարտի 14-ին, ժամը 23:00-ին: