Գերմանիայում Facebook-ի «լայքերը» ճանաչել են անօրինական

20:08     14 մարտի, 2016

Գերմանական Դյուսելդորֆի դատարանն անօրինական է ճանաչել Facebook սոցցանցի՝ կայքերում տեղադրված «LIKE» կոճակի միջոցով անձնական տվյալների փոխանցումը, հայտնում է Independent-ը:

Դատավճռի համաձայն՝ Peek & Cloppenburg ընկերությունն առանց համապատասխան ծանուցման անձնական տեղեկություն է հավաքել իրեն պատկանող Fashion ID վեբկայքի միջոցով, որը զբաղվում է հագուստի վաճառքով:

Հաղորդվում է, որ տվյալներն ուղարկվել են, անկախ նրանից՝ օգտատերը սեղմել է «LIKE» կոճակը, թե` ոչ: Այժմ գաղտնիության խախտման յուրաքանչյուր բացահայտված դեպքի համար կազմակերպությանը սպառնում է մինչև 250 հազար եվրոյի չափով տուգանք:

Facebook-ում տեղի ունեցածը համարում են մասնավոր դեպք, որը վերաբերում է միայն կոնկրետ մեկ կայքի անցյալին: 


© armedia.am