Հյուսիսային Կորեան պատրաստվում է միջուկային զենքի նոր փորձարկման

12:50     15 մարտի, 2016

Հյուսիսային Կորեան առաջիկայում մտադիր է միջուկային զենքի նոր փորձարկում անցկացնել, ինչպես նաև բալիստիկ հրթիռ արձակել: Այս մասին հայտարարել է երկրի ղեկավար Կիմ Չեն Ինը:

«Միջուկային հարվածի հուսալիության բարձրացման համար առաջիկայում կանցկացվեն միջուկային լիցքի փորձարկում և միջուկային մարտագլխիկ կրելու ունակ բալիստիկ հրթիռի արձակում»,- ասել է Կիմ Չեն Ինը:

Ինչպես հայտարարում է Փհենյանը, միջուկային վերջին փորձարկումը Հյուսիսային Կորեան իրականացրել է 2016 թվականի հունվարին, իսկ փետրվարին արձակել է արբանյակ կրող բալիստիկ հրթիռ:


© armedia.am