Թուրքիայում առաջարկել են չեչենների միջոցով ահաբեկչություններ իրականացնել Մոսկվայում

16:37     15 մարտի, 2016

Մարտի 13-ի Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունից հետո Թուրքիայում քրեական հեղինակություն համարվող Սեդաթ Փեքերը թուրքական հետախուզությանն առաջարկել է մարզել չեչեն մահապարտներին ու նրանց օգնությամբ Մոսկվայում ահաբեկչություններ իրականացնել այնպես, ինչպես, նրա կարծիքով, Ռուսաստանն է մարզում քուրդ զինյալներին: Այս մասին հաղորդում է ermenihaber-ը՝ հղում կատարելով «Haberler.com» լրատվակայքին:

«Եվ, իհարկե, այդ գործողություններից հետո առաջին ցավակցող երկիրը մենք պիտի լինենք: Ինչպես նողկալիաբար վարվեց մեզ հետ Ռուսաստանը՝ Քըզըլայի պայթյունից անմիջապես հետո», - ասել է նա:


© armedia.am