Թրամփը գովաբանել է Սադամ Հուսեյնին

17:22     15 մարտի, 2016

ԱՄՆ նախագահի թեկնածու հանրապետական կուսակցության անդամ, միլիարդատեր Դոնալդ Թրամփը Օհայոյում իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ 2003 թվականին դեմ է եղել ամերիկյան զորքերի՝ Իրաք մուտք գործելուն: Այս մասին հաղորդում է Lenta.ru՝ հղում կատարելով  The Independent-ին:

«Սադամ Հուսեյնը լավ անձնավորություն չէր:  Սակայն ինչ տարբերություն, չէ՞ որ նա հրաշալի կերպով սպանում էր ահաբեկիչներին: Այժմ Իրաքը ծայրահեղականների համար դարձել է Հարվարդ» - հայտնել է քաղաքական գործիչը՝ նշելով, որ «Իսլամական պետության»  առաջացումը դրա վառ օրինակն է հանդիսանում:

 


© armedia.am