Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսը հայտարարել է, որ երկրի իշխանությունները մտադիր են արգելափակել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գործընթացը մինչև Անկարան չճանաչի Կիպրոսը որպես ինքնիշխան պետություն, հաղորդում է BBC-ն:
«Ես հայտնել եմ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին մեր դիրքորոշումը, որ Կիպրոսի Հանրապետությունը չի համաձայնի որևէ փուլի բացմանը, եթե Թուրքիան չկատարի իր պարտավորությունները պայմանավորվածությունների շրջանակներում»,- հայտարարել է Անաստասիադիսը:
Կիպրոսի ղեկավարը հանդիպում է ունեցել Տուսկի հետ ԵՄ-ի և Թուրքիայի միջև պայմանագիրը քննարկելու համար, որն ուղղված է Եվրոպա ներգաղթյալների հոսքը զսպելուն։