ԻՊ-ը կորցրել է Սիրիայում և Իրաքում տարածքների 22 տոկոսը. զեկույց

09:35     16 մարտի, 2016

«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայինները վերջին 14 ամիսներին կորցրել են Սիրիայում և Իրաքում իրենց հսկողության տակ գտնվող տարածքների 22 տոկոսը: Այդ մասին ասված է IHS վերլուծական գործակալության հետազոտության մեջ, փոխանցում է BBC-ն:

Ընկերության փորձագետների հաշվարկներով՝ ԻՊ-ն այդ ընթացքում զրկվել է նաև եկամուտների 40 տոկոսից, որոնք առավելապես ստացվում էին նավթի վաճառքից: Դա տեղի է ունեցել այն պատճառով, որ ծայրահեղականներն այլևս չեն վերահսկում թուրք-սիրիական սահմանը։


© armedia.am