Քիմ Քարդաշյանը ընդգրկվել է աշխարհի ամենաազդեցիկ միլենիալների (20-35 տարեկան երիտասարդներ) ցուցակը, որը կազմել է բրիտանական The Guardian պարբերականը:
Ցուցակը գլխավորել է Հյուսիսային Կորեայի 33-ամյա առաջնորդ Կիմ Չեն Ինը: Ցուցակի երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են Facebook-ի 31-ամյա հիմնադիր Մարկ Ցուկերբերգը և 22-ամյա երգիչ Ջասթին Բիբերը:
Ցուցակում ընդգրկվել են նաև՝ Սաուդյան Արաբիայի 30-ամյա պաշտպանության նախարար Մուհամմադ բեն Սալմանը, 34-ամյա երգչուհի Բեյոնսեն, 29-ամյա երգչուհի Լեդի Գագան:
Ցուցակին կից տեքստում նշվում է, որ թոփ-ցանկում ներառվել են «միլենիալներ, որոնք զգալիորեն փոխել են աշխարհի պատկերը՝ այնտեղ իրենց հարաբերականորեն կարճաժամկետ գոյության ընթացքում»: