Գլենդելում ապրիլի 24-ին դպրոցները փակ կլինեն` ի հիշատակ Հայոց ցեղասպանության

13:16     16 մարտի, 2016

Գլենդելը դարձել է ԱՄՆ առաջին քաղաքը, որտեղ բոլոր դպրոցներն ապրիլի 24-ին փակ կլինեն` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից «Արմենպրեսին» տեղեկացրել են, որ Գլենդելի համայնքային դպրոցական խորհուրդը որոշում է կայացրել ապրիլի 24-ը հռչակել «Հայոց ցեղասպանության հիշատակության օր»:

«Սա մեծ օր է Հայ դատի և բոլոր նրանց համար, ովքեր պայքարում են արդարության և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի համար»,- ասված է հանձնախմբի հայտարարության մեջ:


© armedia.am