ԱԺ-ն հաստատել է ԵԱՏՄ-ից ներմուծվող մեքենաներից 20% ԱԱՀ-ն չգանձելու մասին օրինագիծը

15:55     16 մարտի, 2016

Այսօր՝ մարտի 16-ին, Ազգային ժողովն 1-րդ ընթերցմամբ ընդունել է կառավարության և պատգամավորներ Վարդան Այվազյանի, Միքայել Մելքումյանի, Խաչատուր Քոքոբելյանի` ԵԱՏՄ երկրներից ավտոմեքենաների ներմուծումից ավելացված արժեքի 20-տոկոսանոց հարկը չգանձելու մասին օրենքի նախագիծը: Քվեարկության արդյունքները եղել են  107 «կողմ»,  0 «դեմ», 0 «ձեռնպահ»:

Վարման կարգի հետ կապված ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը նկատել է, որ ինքը 2 դիտողություն ունի՝ արդյո՞ք 1 մեքենան դիտարկվում է որպես մաքսային քանակություն և ի՞նչ է արվելու այն գումարի հետ, որը գանձվել է 2015-ին:

Հարցին պատասխանած հիմնական զեկուցող Վարդան Այվազյանը նկատել է. «Դա օրենքի հետադարձ ուժն է, ինչը չի նախատեսվում, պետք է առանձին օրենսդրական քննարկում կատարվի»:

Նշենք, որ 2015-ին միայն ԵՏՄ-ից ներկրված մեքենաների դիմաց գանձվել էր 44 միլիարդ դրամ:



© armedia.am