Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Franciscus անվան ներքո կսկսի Instagram-ում իր ներկայությունն արդեն մարտի 19-ին։ Այս մասին Վատիկանի ռադիոյին հայտնել է Սուրբ գահի պաշտոնական ներկայացուցիչ Դարիո Վիգանոն:
Վատիկանն արդեն պաշտոնական էջ ունի Instagram-ում, որին բաժանորդագրված են մոտ 80 հազար օգտատերեր։ Հռոմի պապն անձամբ 2012 թվականին օգտահաշիվ է բացել Twitter-ում։ Այժմ հովվապետի էջն ընթերցում է 8.87 մլն օգտատեր։